Մեր մասինchevron_right
Հատուկ առաջարկ
Ջերմուկ Արմենիա առողջարան

1 անձը ՝ 18000 դրամ/2 անգամյա սննդով 2 անձը ՝ 29000 դրամ/2 անգամյա սննդով

Գինը ներառում է` Նախաճաշ, Ընթրիք, Լողավազան, Սեղանի թենիս, Մարզասրահ, Մանկական խաղասենյակ, Խաղային ապարատներ, WiFi

Իմանալ ավելին
Հայաստանի բնաշխարհը

Հայաստանի բնությունը մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ: Այնպես, ինչպես Ջրհեղեղից հետո այն դարձավ նոր մարդկության ձևավորման օջախ, այդպես էլ հետագայում հայոց բնությունը ձեռք է մեկնել իր ժողովրդին` հզոր թշնամիների դեմ պայքարի ժամանակ:

Հայաստանն ունի շատ բազմազան բնական աշխարh: Այն իրենից մեծ հետաքրքրություն է ներակայացնում մարդկանց լայն շրջանակների համար: Երկրաբանն այստեղ կգտնի Երկրագնդի պատմությանը վերաբերվող բոլոր նյութերը, սկսած մարդկության առաջացման վաղ ժամանակաշրջանից, մինչև նորագույն ժամանակները, պատմաբաններն ու հնէաբանները կծանոթանան մարդկային մշակույթի բոլոր ժամանակաշրջանների զարմանալիորեն խոսող փաստերի հետ, սկսած պոլեոլիտի ժամանակաշրջանից, բուսաբաններին կզարմացնի բուսական աշխարհի զանազան և հազվագյուտ նմուշների առկայությունը, երկրաբանները կհիանան լեռնային կիրճերի և արևի համադրությամբ:

Բայրոնը Հայաստանն անվանել է Երկրագնդի հրաշքներով լի գեղատեսիլ անկյուն: Այդ հրաշքներից ամենաակնառուն Սևանա լիճն է (ծովի մակարդակից 1916 մ բարձրության վրա):

Տարբեր ժամանակներում Հայաստանը, հայկական բնությունը և հատկապես Արարատ սարը եղել են հայ արվեստագետների ներշնչանքի անսպառ աղբյուր ու տարբեր ձևերով պատկերվել վերջիններիս կտավներում: Օրինակ՝ աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին առաջիններից էր, ով գեղանկարչության մեջ պատկերեց հայկական բնությունը, Արարատը, Արարատյան դաշտը: Հայաստանի հանդեպ Այվազովսկու տածած սերն արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը», «Արարատ», «Նոյն իջնում է Արարատից» և այլ հանրահայտ կտավներով:

«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է…», — ասել է Վիլյամ Սարոյանը:

Հայրենի բնությունն իրենց կտավներում կենդանի օրգանիզմ դիտելով, վերջինիս բոլոր գույներն ու երանգները, գեղեցկությունն ու հմայքն իրենց կտավներում փոխանցելով՝ կերպարվեստի այս հսկաները ստիպել ու ստիպում են մեզ սիրել ու արժևորել մեր հայրենիքն այնպես, ինչպես այն կա:

Կապ
public
Հասցե
ք. Երևան, Մանթաշյան 51/48
email
Էլ. հասցե
access_time
Աշխատանքային ժամեր
Երկ. - Շաբ. 10:00 - 19:00
Հետեւեք մեզ՝